11 11 2020

Որտե՞ղ է թաքնված Նիկոլ Փաշինյանը, ո՞ր դեսպանատանը. Իշխան Սաղաթելյան



Որտե՞ղ է թաքնված Նիկոլ Փաշինյանը, ո՞ր դեսպանատանը. Ազատության հրապարակում ասաց  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլ Փաշինյանը որպեսզի մնա իշխանության, պետք է ձերբակալի ողջ հայ ժողովրդին, ուրիշ տարբերակ չունի: Քիչ առաջ ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին, որոշում են կայացրել ձերբակալել ԱԺ ևս մի քանի պատգամավորների, Հայաստանի շուրջ 20 կուսակցությունների ղեկավարների:

Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալի ողջ հայ ժողովրդին, որպեսզի կարողանա մնալ իր իշխանությանը, ուրիշ տարբերակ չունի: Նա պետք է գնա, հեռանա, որպեսզի փրկենք Արցախը: Հասկացեք՝ սա ազգային ազատագրական  պայքար է: Նա իրավունք չունի մնալ իշխանության և հենց այսօր պետք է հեռանա և վերջ»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ